կարևոր
298 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-06 10:33
Քաղաքական

Գործող կառավարչի քարոզչական դրոշակը հիմնված է լինելու պատերազմի շանտաժով առաջ շարժվելու մոտեցման վրա․ Տիգրան Աբրահամյան

Գործող կառավարչի քարոզչական դրոշակը հիմնված է լինելու պատերազմի շանտաժով առաջ շարժվելու մոտեցման վրա․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն Ադրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը ինչ ուղով կտանի, ակնհայտ է, որ դրանք ուղեկցվելու են ապօրինությունների, բռնությունների և կալանավորումների ալիքով:

Գործող ռեժիմի առաջնահերթությունները ձևավորվում են բացառապես իշխանության պահպանման և ադրբեջանական օրակարգն իրացնելու սկզբունքով, ինչը բացարձակապես հակասում է հայ ժողովրդի շահերին:

Այս գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին ահաբեկելու և պատերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառունակ մոտեցման վրա»: