|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում Ռուսաստանը կներկայացնեն ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը, հայտնել են Կրեմլից։
ՌԴ նախագահի օգնական, պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկուց բացի, պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յուրի Ժիգարլովսկին, «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նախօրեին նրանք հրավիրվել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցությանը։ Նիստի ընթացքում Պուտինը հաստատել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-ին՝ Աբու Դաբիում։