կարևոր
1249 դիտում, 7 ժամ առաջ - 2026-11-07 12:58
Հասարակություն

Երևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբեր ամսին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը․ Մեսրոպ Առաքելյան

Երևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբեր ամսին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը․ Մեսրոպ Առաքելյան

Երևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբեր ամսին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Ազոտի երկօքսիդը թունավոր գազ է, որն առաջացնում է լուրջ խնդիրներ առողջության համար՝ ասթմա, բրոնխիտ, թոքերի ուռուցք, սրտանոթային հիվանդություններ։ Հայաստանում ամեն երրորդ մահը արձանագրվում է նորագոյացություններից կամ շնչառական օրգանների հիվանդություններից։

Այս ամենի մեղավորն իշխանությունն է, որը թաղել է Երևանը խցանումների, շինարարական փոշու մեջ՝ իր անգործության հետևանքով»։