|
Փոխարժեքներ
11 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Ռուսաստանը վստահորեն պահպանում է աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկի դիրքերը, և նույնիսկ ներկայիս բարդ պայմաններում երկրի ագրոարդյունաբերական համալիրը կայուն է գործում։ Այս մասին Գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության աշխատողների օրվա առթիվ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աշխատում են գյուղատնտեսության և վերամշակող ձեռնարկություններում։
Ձեր եռանդի և գործին նվիրվածության շնորհիվ Ռուսաստանը վստահորեն պահպանում է աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկի դիրքերը։
Նույնիսկ ներկայիս բարդ պայմաններում Ռուսաստանի ագրոարդյունաբերական համալիրը գործում է կայուն և անխափան»,- ասել է ՌԴ ղեկավարը։