|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի նիստում հայտարարել է, որ աշխարհում շարունակում է աճել հետաքրքրությունը միավորման գործունեության նկատմամբ։
«Բազմաթիվ երկրների համար գրավիչ են ԲՐԻԿՍ-ի հիմնարար արժեքներն ու գաղափարները, այդ թվում՝ անկախ քաղաքական ուղուն նվիրվածությունը։
Պուտինի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ը հանդես է գալիս բոլոր երկրների համար սոցիալական և տնտեսական զարգացման հավասար ու անսահմանափակ հնարավորությունների օգտին և ակտիվորեն մասնակցում է ավելի արդար, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։
ԲՐԻԿՍ-ի երկրների տնտեսությունների փոխլրացումն միավորման զարգացման հիմնական ռեսուրսն է։ Նրա խոսքով՝ ԲՐԻԿՍ-ի երկրներում բնակչության աճի տեմպերը տարեցտարի ավելանում են, իսկ միավորման շրջանակում ներքին առևտրի ծավալն արդեն հասել է 1,2 տրիլիոն դոլարի,-ասել է ՌԴ ղեկավարը՝ նշելով, որ նոր ներդրումային հարթակը հնարավորություն կտա երկարաժամկետ կապիտալ ներգրավել ոչ միայն ԲՐԻԿՍ-ի երկրներ, այլև գործընկեր պետություններ։