Փոխարժեքներ
25 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Հայաստանն այս տարվա առաջին վեց ամիսներին ընդունել է 266 հազար զբոսաշրջիկի: Ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի` այդ ցուցանիշը 15 տոկոսով ավելի է՝ 2010 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
Նրա խոսքերով` քննարկումներ են եղել մասնավոր հատվածի հետ, եւ այս ոլորտում աճը ակտիվ է: «Կանախտեսումն էլ այնպիսին է, որ զբոսաշրջության տարեկան աճը կլինի 20 տոկոս»,- նշեց Մ. Ապրեսյանը:
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան հայտնել է նաեւ, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է, իսկ հիմնականում Հայաստան են այցելում զբոսաշրջիկներ Ռուսաստանից, եվրոպական երկրներից, Իրանից եւ ԱՄՆ-ից: