|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու խմբակցության պատգամավորները հոկտեմբերի 8-ին հանդիպել են անհետ կորած անձանց և զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հետ։
Խմբակցության պատգամավորները լսել են ընտանիքների անդամների մտահոգությունները։ Ներկաները մատնանշել են առաջնահերթ լուծման կարիք ունեցող հումանիտար մի շարք հարցեր։ Կարևորվել է մարդասիրական խնդիրների բարձրաձայնումը նաև միջազգային կառույցներում։
Անդրադարձ է եղել Ղարաբաղի մեր հայրենակիցների, անհետ կորածների և զոհված զինծառայողների ընտանիքների նաև սոցիալական խնդիրներին։ Դրանց թվում են բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, իրավական կարգավիճակի, զբաղվածության ու այլ հարցեր։ Անհետ կորած անձանց և զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները տեղեկացրել են, որ իրենց մտահոգող հարցերը բազմիցս ներկայացրել են պատասխանատու կառույցներին։
Պատգամավորները նշել են, որ իրենց նպատակն է հավաքագրել համակարգային խնդիրներն ու իրենց իրավասության շրջանակում համապատասխան գործիքակազմերի կիրառմամբ փորձել աջակցել դրանց լուծմանը, այդ թվում՝ միջազգային ատյաններում և օրենսդրական մակարդակում:
Ընդգծվել է, որ նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն։