Փոխարժեքներ
30 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 448.54 |
RUB | ⚊ | ₽ 4.6259 |
GBP | ⚊ | £ 513.96 |
GEL | ⚊ | ₾ 141.34 |
Երեկ՝ սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամը 20.30–ի սահմաններում անհետ կորած զինծառայողների ծնողներին, շուրջ 30 հոգու, ընդունել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է հանդիպմանը ներկա ծնողներից մեկը։
Անգամ մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել։ Հիմնական նորությունն այն է եղել, որ իրենց ասել էին, որ մինչ այս պահը ԱԱԾ–ի տվյալներով 195 անհետ կորածի մասին է խոսքը, իսկ ԳՇ պետը ծնողներին է ներկայացրել ցուցակ, որը վերջիններս կարդացել են և որտեղ խոսքը 70-ով ավելի՝ 265 անհետ կորածի մասին է։
Ասել են, որ հանդիպումները շարունակական կլինեն, խոստացել են, որ ամեն ինչ կանեն, զբաղվում են այդ հարցով։
Հանդիպումը տեւել է մինչեւ ժամը 23.00–ն։
Այս պահի դրությամբ անհետ կորած զինծառայողների ծնողները որեւէ գործողություն չեն պլանավորում անցկացնել, սպասելու են, թե իրենց ինչ են փոխանցելու։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ծնողները պահանջում էին հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ հանդիպում։
Նրանք ակցիա են իրականացրել և երեկ, և սեպտեմբերի 27–ին։ Դեռ շաբաթ օրը ակցիայի ժամանակ անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանը NEWS.am–ին հայտնեց, որ եթե երկուշաբթի հանդիպումը չկայանա, կդիմեն ծայրահեղ քայլերի։
«Թող ժողովուրդը մեզ ների, բայց քաղաքը կոլապսի կենթարկենք, փակելով գլխավոր ճանապարհները, բայց չենք ասի, թե որը։ Մենք երկուշաբթի ժամը 12–ից գալու ենք, որովհետեւ մեզ հստակ ժամ չեն ասել, իսկ մենք չենք ուզում ժամանակ կորցնել՝ հաշվի առնելով, որ արդեն 5 տարի սպասում ենք»,– ասել էր Ղուկասյանը։