կարևոր
322 դիտում, 57 րոպե առաջ - 2026-10-08 18:32
Քաղաքական

Ինչ են քննարկել Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները

Ինչ են քննարկել Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ հանդիպումը նվիրված է եղել TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին։