|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական վերնախավը լրջագույնս պատրաստվում է հուլիսի 12-ին կայանալիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովին: Տեղեկացանք, որ Սյունիքում այս օրերին պատրաստվում են դիմավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով որոշել է, որ այս անգամ քաղաքական ժողովը պետք է կազմակերպվի Գորիսում: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն է վարելու ժողովը:
Մեր աղբյուրները հայտնում են, որ ողջ ՔՊ-ն իր վերնախավով` նախարարներ, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, տեղակալներ, խմբակցության ղեկավարը, քարտուղարը, մարզպետներ եւ համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ տարածքային խորհուրդների նախագահներ ներկա են լինելու ժողովին: Տեղեկացանք, որ օրակարգային հարցերից լինելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հարցը, իշխանություն-եկեղեցի փոխհարաբերությունները, ինչպես նաեւ սեպտեմբերին սպասվող ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունը»։