|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Yerkir.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանի գրառումը․
«Պատմության մեջ հայտնի է «Պոտյոմկինյան գյուղեր» արտահայտությունը։ Ըստ որոշ տվյալների՝ 1787 թվականին, երբ Ռուսաստանի Եկատերինա II կայսրուհին այցելում էր նոր նվաճված Ղրիմի տարածքներ, նրա ֆավորիտ իշխան Գրիգորի Պոտյոմկինը կայսրուհու և օտարերկրյա դեսպանների անցնելիք ճանապարհին ստվարաթղթե ու փայտե ցուցադրական «գյուղեր» էր կանգնեցնում՝ ռեալ դատարկությունն ու ամայությունը շենացող երկրի պատրանքով քողարկելու համար։
Անիի կամուրջը վաղուց դարձել է հայ-թուրքական հարաբերությունների «Պոտյոմկինյան կամուրջը», իսկ Ախուրյան գետը՝ տարածաշրջանի ամենամեծ «պոտյոմկինյան շինհրապարակը»․ այն գոյություն ունի միայն մամուլի հաղորդագրությունների, լուսանկարների ու դավադիր ժպիտների մեջ։
Բայց այստեղ ամենավտանգավորը ոչ թե պարզապես «ջուր ծեծոցին» է, այլ դրա բուն նպատակը։
Այս սիմվոլիկ ու «մարդասիրական» փաթեթավորմամբ «կամրջաշինությունը» դարձել է հայ ժողովրդի դեմ ուղղված հին ու նոր խարդավանքները քողարկող դիվանագիտական էժան ծխածածկույթ։
Այլապես, եթե այս տարիների ընթացքում հնչած ամեն մի հանդիպման, հայտարարության, ժեստի ու ժպիտի փոխարեն մեկական «Կամազ» քար ու բետոն դատարկած լինեին, հիմա ոչ թե Անիի կամուրջն էր պատրաստ լինելու, այլ Հայաստանը Ճապոնիային կապող վերգետնյա մայրուղին»։