|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի կողմից կնքված Մեքքայի համաձայնագիրը վկայում է, որ տարածաշրջանի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից և անվտանգության հարցերում որոշել են ապավինել սեփական ուժերին։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, տեղեկանում ենք ТАСС-ից։
«Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի, այս երեք երկրների, որոնց հետ մենք ունենք խոր կրոնական, պատմական և մշակութային կապեր, առնչությամբ անհանգստանալու հիմքեր չկան, որ այս [Մեքքայի] համաձայնագիրը ուղղված է Իրանի դեմ», - ասել է նա ճեպազրույցի ընթացքում։
Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը կարևոր ազդանշան է այն մասին, որ տարածաշրջանի երկրները եկել են այն եզրակացության, որ «անվտանգության ապահովման հարցում չի կարելի ապավինել ԱՄՆ-ի խոստումներին», և այդ պատճառով որոշել են հենվել սեփական հնարավորությունների վրա։