|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեքքայի Մեծ մզկիթն ու Մեդինայի Մարգարեի մզկիթն անորոշ ժամկետով փակվում են՝ կորոնավիրուսի տարածման պատճառով. գրում է Al Arabiya-ն՝ մզկիթների հարցերով գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Հանի բեն Հոսնի Հեյդարի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ իսլամական երկու գլխավոր սրբավայրերը պատմության մեջ առաջին անգամ փակվում են 2020 թվականի մարտի 20-ից։ Կանխարգելիչ միջոցառումներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, ինչքան կպահանջվի վիրուսի նահանջելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 17-ից թագավորության բոլոր մզկիթներում հայտարարվել էր զանգվածային նամազի դադարեցման մասին՝ Սաուդյան Արաբիայում առաջին կորոնավիրուսակրի ի հահտ գալու ֆոնին։