|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրք պրոֆեսոր, դոկտոր Յաշար Նուրի Օզթուրքը դարձել է թուրքական լրատվամիջոցների թիրախը իր մի հայտարարության պատճառով:
Ըստ Haberler-ի՝ Օզթուրքը «այս անգամ անցել է սահմանը», քանի որ հեռուստահաղորդումներից մեկի եթերում մզկիթների և նամազ անելու մասին խոսելիս պնդել է, թե «Օսմանյան կայսրության հայտնի սուլթաններից Ահմեդը «Սուլթանահմեդ» մզկիթը կառուցել է իր «կեղտերը» կոծկելու համար»:
Տեսանյութում Օզթուրքն ասում է. «Վառ օրինակներից մեկը` ահա՝ «Սուլթանահմեդ» մզկիթը: Դուք գիտե՞ք, թե նա այն ինչու է կառուցել` իր «կեղտերը» կոծկելու համար: Նրանք պատմության ողջ ընթացքում «կեղտերը» կոծկելու հարցում դժվարանալիս մզկիթ են կառուցել»: