|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Արցախի մեր քույրերին և եղբայրներին մի օգնելու ձև ունենք, այս երկրում փոխելով իշխնությունը, վերցնել մեր երկրի կառավարումն ու պաշտպանենք մեր Արցախն ու Հայաստանը»,-հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նա հայտնեց, որ ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանը հայտարարել է, թե իրենց նպատակը «Սյունիքի միջանցքն» է:
«Իրենք համարում են, որ Արցախը վերցրել են, հիմա Հայաստանի հերթն է: Եթե մենք այսօր չհավաքվենք այստեղ, մեջք-մեջքի չտանք ու չպաշտպանենք մեր երկիրը, վաղը մեզանից յուրաքանչյուրը հայտնվելու է արցախցիների վիճակում, վաղը ռումբերն այստեղ են պայթելու, մեր տներն են ավիրելու, մեր կանանց են բռնաբարելու, մեր երեխաներին են գողանալու»,- ասաց նա:
Չալաբյանը հայտնեց, որ Հայաստանում ապրելու իրավունք կարող ենք նվաճել միայն կռվով ու պայքարով:
«Պատրաստ եղեք երկար կռվի, հիասթափվել չկա, շարունակում ենք մնալ այստեղ և վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը: Այս իշխանությունը պետք է ծնկի գա»,-հայտարարեց Չալաբյանը: