|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թաթարստանի ղեկավար Ռուստամ Մինիխանովը հանրապետությունում սուգ է հայտարարել Նիժնեկամսկ քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զանգվածային հարձակման հետևանքով զոհվածների համար։ Այս մասին երկուշաբթի հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է interfax.ru-ն։
«Ռուստամ Մինիխանովի որոշմամբ հանրապետությունում սուգ է հայտարարվել Նիժնեկամսկի վրա հակառակորդի ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով զոհվածների համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Նիժնեկամսկը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման, որի հետևանքով կան զոհեր։ Անօդաչու սարքերը հարվածել են քաղաքի արտադրական և քաղաքացիական օբյեկտներին։