|
Փոխարժեքներ
11 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Օգոստոսի 8-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում Գլինկայի փողոցում բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և «Honda» մակնիշի մոտոցիկլը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։
Ավտոմեքենան ու մոտոցիկլը հայտնվել են ճանապարհի մեջտեղում։
Դեպքի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի և մոտոցիկլի սեփականատերերի և վարորդների ինքնությունը։