|
Փոխարժեքներ
04 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գայի պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող հատվածում, բուսաբանական այգու դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 61-ամյա Տիգրան Մ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 52-ամյա Նարինե Հ․-ի վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե արգելապատնեշին, մասամբ հայտնվել արգելապատնեշի վրա և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նորիկ Դավթյանը և Գեղամ Վարդանյանը։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։