|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14.5-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 58-ամյա Պարույր Ա.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Աննա Ղ.-ի վարած Toyota Camry մակնիշի և 28-ամյա Արթուր Հ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Պարույր Ա.-ն և նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 22-ամյա Արմեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: