|
Փոխարժեքներ
03 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.98 |
| EUR | ⚊ | € 421.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.5639 |
| GBP | ⚊ | £ 492.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, որոնք ոչ վաղ անցյալում հռչակում էին ահաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականություն, իրենք են դարձել ահաբեկչական գործունեության մաս՝ թույլ տալով, որ իրենց իսկ կենտրոնում գործի Վլադիմիր Զելենսկու ապարատի «ավազակախումբը»: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուց Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ուկրաինական ԶՈւ-ի հարվածը Գելենջիկի շրջանում գտնվող Արխիպո-Օսիպովկա ավանի լողափին:
«Եվրոպայի կենտրոնում գործում է ահաբեկչական ավազակախումբ, որը զավթել է Ուկրաինայի պետական ապարատը: Ահաբեկչության հովանավորները ՆԱՏՕ-ական երկրներն են։ Ոչ վաղ անցյալում ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հռչակում էին զրոյական հանդուրժողականություն ահաբեկչության նկատմամբ։ Այժմ նրանք իրենք են դարձել միջազգային ահաբեկչական գործունեության մաս»,- հայտարարել է Զախարովան:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել էր Գելենջիկում տեղի ունեցած ողբերգության մասին: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Արխիպո-Օսիպովկա գյուղում անօդաչու թռչող սարքի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 47-ը, այդ թվում՝ երեխաներ: Նրանք ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Իշխանությունների տվյալներով՝ հարձակման թիրախը քաղաքացիական ենթակառուցվածքներն են: Վթարի վայրում աշխատում են արտակարգ և հատուկ ծառայություններ: