|
Փոխարժեքներ
03 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.98 |
| EUR | ⚊ | € 421.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.5639 |
| GBP | ⚊ | £ 492.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Երևանում օգոստոսի 3-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևելյան և արևելյան 2-5 մ/վ։ Օգոստոսի 3-8-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։