|
Փոխարժեքներ
17 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.57 |
| EUR | ⚊ | € 420.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.6643 |
| GBP | ⚊ | £ 494.98 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը՝ Իսպանիայի և Արգենտինայի հավաքականների միջև, կարող է հետաձգվել Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, հայտնում է Ole-ն։ Ծուխը տարածվել է Կանադայի մի քանի քաղաքներում և հասել ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներ։
Ինչպես նշում է Ole-ն, աշխարհի առաջնության եզրափակչի հետաձգման հավանականությունը մնում է ցածր, սակայն նման հնարավորությունը չի բացառվում։ Եթե օդի աղտոտվածության մակարդակը վտանգ ներկայացնի առողջության համար, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ունի ընթացակարգեր՝ միջոցառման անցկացման հնարավոր փոփոխությունները գնահատելու համար։ Նշենք, որ եզրափակիչը պետք է կայանա հուլիսի 19-ին Իսթ Ռադերֆորդի (Նյու Ջերսի) «Մետլայֆ» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։ Կանադայի հրդեհների հետևանքով առաջացած թանձր ծուխն ու մշուշը հասել են ԱՄՆ-ի հյուսիս-արևելք, այդ թվում՝ Նյու Յորք և Նյու Ջերսի։