|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՖԻՖԱ-ն չի պատժի արգենտինացի ֆուտբոլիստներին իրենց քաղաքական պաստառի համար՝ մինչև Աշխարհի առաջնության ավարտը, հաղորդում է Cope ռադիոկայանը։
Դեպքի կապակցությամբ կարգապահական գործ կհարուցվի, սակայն որոշումը կկայացվի հուլիսի 19-ին Իսպանիայի դեմ եզրափակիչ խաղից հետո։
Հիշեցնենք՝ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում Անգլիայի հավաքականին հաղթելուց հետո արգենտինացի ֆուտբոլիստները պարզել էին պաստառ, որի վրա գրված էր, որ Ֆոլկլենդյան կղզիները պատկանում են Արգենտինային։