|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արգենտինացի պատգամավոր Բրենդա Աուստինը և ուրուգվայցի իրավապաշտպան և փաստաբան Օսկար Լոպես Գոլդարասենան մեկնել են Արցախ` որպես դիտորդ ներկա լինելու փետրվարի 20-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեին:
Հայտնի իրավապաշտպան Լոպես Գոլդարասենան Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի հարցով համաժողով է նախաձեռնում, որը միավորում է օրենսդիրների, ակադեմիկոսների ու հասարակական ակտիվիստների, որոնց նպատակն է աջակցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Նշվում է, որ Արցախ մեկնելուց առաջ արգենտինացի պատգամավորը Հայաստանում հանդիպում է ունեցել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ և Արգենտինայում հայ համայնքին վերաբերող հարցեր է քննարկել: