|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը «Twitter»-ում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը:
«Հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի դեմ ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր հարձակման կապակցությամբ մենք խաղաղության կոչ ենք անում` հարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար ստանձնած միջազգային պարտավորությունները: Պատերազմը երբեք տարբերակ չէ: Խաղաղություն և երկխոսություն»,- նշել է նա: