|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
1924-ի մայիսի 22-ին Փարիզում լույս աշխարհ է եկել աշխարհի ամենահայտնի երաժիշտներից մեկը՝ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որն ավելի ուշ ճանաչվել է որպես 20-րդ դարի լավագույն էստրադային արտիստ: Այդ մասին գրում է Russia Today-ը:
Այսօր Ազնավուրը կդառնար 95 տարեկան:
«Իր կարիերայի ընթացքում Ազնավուրը գրել է ավելի քան 1300 երգ, նկարահանվել 60-ից ավելի ֆիլմում և վաճառել 200 մլն-ից ավելի ձայնասկավառակ:
Ազնավուրը երբեք չի մոռացել իր հայկական ծագման մասին. Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցի կապակցությամբ նա Ժորժ Գարվարենցի հետ գրել է «Նրանք ընկան» երգը»,- գրում է պարբերականը:
Russia Today-ի ֆոտոշարքն` այստեղ: