|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վիեննայում ընթանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Միացյալ Թագավորությունների պատգամավոր Ջոն Ուիթինգդելը ելույթում մատնանշել է երեկ, France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Փաշինյանի հայտարարությանը առ այն, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին «սառեցված» է։
Ուիթինգդելը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ նշելով, որ այդ պատերազմը Ռուսաստանը սկսել է տասը տարի առաջ, հետո անցել նախորդ շաբաթ հայ-ադրբեջանական սահմանային միջադեպին։
«Ինչպես պարզաբանում է հայկական պատվիրակությունը՝ Հայաստանը խաղաղություն է ուզում, բայց միևնույն ժամանակ ցանկանում է դուրս գալ ռուսական ուղեծրից։ Իսկ երեկ Հայաստանը հայտարարեց, որ «սառեցված» է ՀԱՊԿ-ին մասնակցությունը։ Ինչպես Ուկրաինան, Հայաստանը նույնպես արժանի է մեր աջակցությանը» ,-եզրափակել է եվրոպացի պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում