կարևոր
727 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-16 23:50
Հասարակություն

«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումները

«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումները

Ռուսաստանը կսահմանափակի թուրքական մրգերի մատակարարումները։

Ինչպես հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը, հուլիսի 18-ից սահմանափակումները կվերաբերեն դեղձին, ծիրանին, քաղցր բալին և այլ կորիզավոր մրգերին, որոնք արտահանվում են Թուրքիայի հինգ ընկերությունների կողմից։

Որոշումը կայացվել է՝ կապված այդ մատակարարների արտադրանքում կարանտինային օբյեկտների (վնասատուների և հիվանդությունների) պարբերական հայտնաբերման հետ։

Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության մարմինը նշել է, որ խախտումները կրել են համակարգային բնույթ, ինչի պատճառով որոշում է կայացվել սահմանափակել տվյալ ընկերությունների կողմից մրգերի ներմուծումը: