կարևոր
502 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-16 22:05
Աշխարհ

Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի Խմարային

Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի Խմարային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի Խմարային:

Մինչև իրավական ընթացակարգերի ավարտը Խմարան կկատարի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնակատար։ Դրանից հետո նախագահը կդիմի Ռադային՝ իր նշանակմանն աջակցելու խնդրանքով։

Եվգենի Խմարան գեներալ-մայոր է: 2011 թվականից ծառայել է «Ալֆա» հատուկ նշանակության ստորաբաժանումում, 2023 թվականին ղեկավարել է «Ա» հատուկ գործողությունների կենտրոնը, իսկ 2026 թվականի հունվարից՝ որպես ՀՊԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր կառավարության կազմի փոփոխության մասին։