Միասին կարող ենք
կարևոր
892 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-23 17:45
Աշխարհ

Լիբանանի պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոն՝ Իսրայելի հետ բանակցելու

Լիբանանի պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոն՝ Իսրայելի հետ բանակցելու

Լիբանանի պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոնում Իսրայելի պատվիրակության հետ բանակցությունների անցկացման վայր։ Այս մասին հաղորդել է լիբանանյան NNA լրատվական գործակալությունը:

Լրատվականի տեղեկություններով՝ լիբանանյան պատվիրակությունը գտնվում է Վաշինգտոնում՝ իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացման վայրում:

ԱՄՆ պետքարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունների հանդիպումները տեղի կունենան Վաշինգտոնում հունիսի 23-25-ը: Առայժմ պարզ չէ՝ բանակցություններին կմասնակցի՞ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, քանի որ նշված օրերին նա պետք է ուղևորություն կատարի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն: