|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լիբիայի ու Սիրիայի հակամարտությունների կարգավորման շուրջ ռուս կոլեգաների հետ բանակցություններ վարելու նպատակով Թուրքիայից փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ պատվիրակություն է մեկնում Ռուսաստան: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ պատվիրակության կազմում են տարբեր պաշտոնյաներ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարություններից, ինչպես նաև Ազգային հետախուզական ծառայությունից:
«Արտաքին գործերի փոխնախարար, դեսպան Սեդաթ Օնալի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը օգոստոսի 31-սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում այց կկատարի Մոսկվա: Այցի ընթացքում ռուս կոլեգաների հետ կքննարկվեն Լիբիայի ու Սիրիայի խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանային այլ զարգացումներ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: