|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Անկարան ձգտում է երկխոսության միջոցով լուծել տարաձայնությունները. հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով զորքերի հրամանատարների ուղեկցությամբ ժամանել է հյուսիս-արևմտյան Էդիրնեի նահանգ. հայտնում է Anadolu- ն:
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հունական պատվիրակությունը մոտակա օրերին կժամանի Անկարա՝ բանակցությունների համար:
«Մենք ձգտում ենք բարիդրացիությանը և հանդես ենք գալիս երկխոսության կողմից, ներառյալ Հունաստանի և Բուլղարիայի հետ: Բանակցությունները հարևան երկրների հետ կշարունակվեն», - շեշտել է թուրք նախարարը: