|
Փոխարժեքներ
11 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.42 |
| EUR | ⚊ | € 424.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.0964 |
| GBP | ⚊ | £ 492.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրում է․
«ՀՀ վճռաբեկ դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեկաղալ՝ Ա.Արամյանի բողոքը՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, ըստ որի «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու Առաջին ատյանի որոշումը բեկանվել էր, որոշում է կայացրել վարույթ ընդունելը մերժելու մասին։
Ստացվում է Բարձր դատական ատյանը ևս իր համաձայնությունն է հայտնել, որ Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ»։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը 2024 թվականին դատապարտվել է 3 տարի 7 ամիս 13 օր պայմանական ազատազրկման: Դատարանը Չարչյանի նկատմամբ պատժամիջոցը պայմանականորեն չէր կիրառել, սահմանվել էր փորձաշրջան 3 տարի ժամկետով:
Հայտնի բժիշկը մեղադրվում էր բժշկական կենտրոնի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։
Չարչյանը մեղադրանքը չէր ընդունել: