|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հունիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի 2-րդ թաղամասի Ամառանոցներ 24 հասցեում 2 քաղաքացի հոսանքահարվել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցներ 2-րդ թաղամասի 23 հասցեի տան տանիքում Երևանի բնակիչ 72-ամյա Լևոն Տ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Լևոն Ղ․-ն աշխատանքներ իրականացնելու ընթացքում մետաղյա աստիճանավանդակը բացելիս անզգուշաբար հենել են մոտակայքով անցնող բարձր լարման էլեկտրալարին, ինչի պատճառով էլ հոսանքահարվել են, որի հետևանքով էլ Լևոն Ղ․-ն տեղում մահացել է, իսկ Լևոն Տ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։