Միասին կարող ենք
կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-09 19:53
Հասարակություն Քաղաքական

Պայքարի բնագիծը կարող է կազմակերպվել և՛ խորհրդարանում, և՛ դրանից դուրս. Արտակ Սարգսյան

Պայքարի բնագիծը կարող է կազմակերպվել և՛ խորհրդարանում, և՛ դրանից դուրս. Արտակ Սարգսյան

«Երկիր Մեդիա» ՀԸ տնօրեն Արտակ Սարգսյանը գրում է.

«Ինչ էլ որոշեք, ձեզ հետ ենք

Ինչքան հետևում եմ ընտրական, հետընտրական գործընթացներին և կարծիքներին, այնքան համոզվում եմ` ընտրությունում հաղթել է նկարչությունն ու վարչական ռեսուրսը։ Հիմա մնում է պատասխանել մեկ գլխավոր հարցի` վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները, և դրանից բխող բազմաթիվ ենթահարցերի։

Ընդդիմության պայքարի բնագիծը կարող է կազմակերպվել և՛ խորհրդարանում, և՛ դրանից դուրս։

Այս հարցը պետք է որոշեն նախ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը` միասնաբար` հաշվի առնելով բազմաբնույթ իրողությունները. և ինչ էլ որոշեն, պետք է զորավիգ կանգնել և չլքել պայքարի ճակատը։ Որոշումը հեշտ չէ, ավելի դժվար է, քան 2021-ին։ Եվ աննախանձելի է լինելու ԱԺ գնացող մեր ընկերների վիճակը։ Ինչ էլ որոշեք, ձեզ հետ ենք»։