Միասին կարող ենք
կարևոր
805 դիտում, 2 ժամ առաջ - 2026-05-04 15:42
Աշխարհ

Իրանական երկու hրթիռ hարվածել է ԱՄՆ ռազմածnվային nւժերի պարեկային նավին

Իրանական երկու hրթիռ hարվածել է ԱՄՆ ռազմածnվային nւժերի պարեկային նավին

Հորմուզի նեղուցում իրանական կողմի նախազգուշացումն անտեսելուց հետո երկու հրթիռ է հարվածել ամերիկյան պարեկային նավին: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:

«Ամերիկյան նավը, որն այսօր շարժվել էր Ջասկի մոտակայքում՝ խախտելով անվտանգության և նավագնացության կանոնները և նպատակ ունենալով անցնել Հորմուզի նեղուցով, թիրախավորվել է հրթիռային հարձակման կողմից այն բանից հետո, երբ անտեսել է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի նախազգուշացումը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Ըստ հարավային տեղական լրատվական աղբյուրների՝ ամերիկյան պարեկային նավը հարվածների պատճառով չի կարողացել շարունակել իր երթուղին և ստիպված է եղել նահանջել ու հեռանալ տարածքից:

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով ցանկացած անցում առանց Իրանի պաշտոնական թույլտվության հնարավոր չէ, և այդ նախազգուշացման ցանկացած անտեսում կարժանանա զինված ուժերի վճռական պատասխանին: