Միասին կարող ենք
կարևոր
1033 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-09 20:36
Քաղաքական

«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին

«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 2-ին ստացել է ՀՀ ԱԺ նախագահի «Ազգային Ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ» արձանագրությունը։

ԿԸՀ-ն Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գագիկ Սարգսի Համբարձումյանին։

Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, ԿԸՀ-ն որոշում է ընդունել Միջազգային Հանրապետական Ինստիտուտ (IRI) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը  հրավեր ուղարկելու վերաբերյալ։

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բավարարել է ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով դիտորդներ հավատարմագրելու վերաբերյալ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության՝ ԿԸՀ ուղղված դիմումը։