|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Սուր քաղաքի բնակելի թաղամասին և շրջակա բնակավայրերին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը։
«Թշնամական ավիացիայի հարվածներից մեկը դիպել է Սուրի Մաաշուք թաղամասի շենքերից մեկին։ Հարվածների են ենթարկվել նաև քաղաքի մոտակայքում գտնվող մի քանի բնակավայրեր»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Իսրայելի բանակը սոցիալական ցանցերի իր արաբալեզու ալիքներով քաղաքի մի քանի թաղամասերի վրա հարձակվելու մտադրության մասին նախազգուշացում էր հրապարակել Սուրի բնակիչների համար։