կարևոր
1696 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-06 11:13
Քաղաքական

Դուք դարերով հեռու եք սրբությունից, հայությունից և մարդկությունից․ քահանա Ազարյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին

Դուք դարերով հեռու եք սրբությունից, հայությունից և մարդկությունից․ քահանա Ազարյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին

Պատասխան վահագն ալեքսանեան կոչեցեալ պղծախօսին։

Օր չկայ որ յիմարաբանութեանց չհանդիպենք ՔՊ կոչուած ազգաքանդ որջի կողմից։ Իսկ այս անգամ քանի որ նրանցից ոմանք սիրում են պատմաբան-աստուածաբան ձեւացնել՝ ահա ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան կոչեցեալը որ «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է կարգալոյծ Արման Սարոյանի (նախկին եպիսկոպոս) հայտարարությանն ու գրել հետեւեալը.

----

«Գևորգ Սրբազանը պատմում է, որ Կտրիճ Ներսիսյանը Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի անունը իր հրամանով դարձրել է «Հայ Առաքելական ՈՒՂՂԱՓԱՌ Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Թեմ»։

Ի՞նչ է սա, եթե ոչ մեր Եկեղեցին ձուլելու փորձ։

Ի՞նչ է սա, եթե ոչ մեր ինքնության դեմ արշավ։

Ի՞նչ է սա, եթե ոչ ինքնիրավչություն։

Դու ո՞վ ես, որ հազարամյա Եկեղեցու անունը փոխես։ Դու ո՞վ ես։

Այս չեկիստները մեր Եկեղեցու ու մեր ինքնության թշնամին են։ Սատարում ես Կտրիճին, ուրեմն սատարում ես մեր Եկեղեցու ձուլումը»։

-----

Գրաբարով գրեմ իր մասին որ հասկանայ.. Ո՜ յիմարաբանութիւն ի բնդեռակոյտ պոռչտկացող բերանէ բոհբոհացող, յագարակի անպատկառ գրդնացողէն, զի ոչ իսկ ուսեալ է յանկուտի (ծակ) եւ խարեալ թրքաստրուկ մտաւ իւր, զի զվլվլուկի հաւարն տայր զքենկեվիզ գլխիւ, եւ զդոյզն առիթ ոչ առնէր ուսանելու յաղագս Եկեղեցւոյս Հայաստանեայց Սրբոյն՝ նախքան բացցելոյն զկնճավարի բերանն իւրոյ։

Այսինքն՝ եթէ հաստ գլխովդ Ազգային Ժողովում նստած, գործ ու բան չունեն իշխանութեան մէջ, բացի աշխարհիկ դարձած կիսատգէտ ու ստախօս մարդու մի ասածի վրայ վրայ պատմութիւն սարքել եւ Եկեղեցւոյս գլխին աստուածաբան խաղալ անպատկառ բերնով, ես կը պատասխանեմ նման ծակ գլխով դատարկապորտին։

Եւ, վատագն ալեքսանի օղլու՝ մանաւանդ քանի որ անպատկառ, յիմար, չտեղեկացուած եւ ստախօս բերանդ բացած հայհոյում ես Մայր Աթոռ Ս. Էջմիածնի օծեալ գահակալ՝ Վեհափառ Հայրապետին, ես էլ ստիպուած եմ քահանայական ՈՒԺԵՂ եւ կրթարար «սիլլա» ապտակը իջեցնել յետամնաց, պոռոտախօս, լակոտադէմ քթիդ-բերնիդ, որովհետեւ որեւէ Հայ քահանայի համար՝ թուրքից տարբերութիւն չունես։

ՆԱԽ՝ այսօրուան օրով՝ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու ամբողջ անդաստանի մէջ գոյութիւն չունի «Գեւորգ եպս. Սարոյեան» կոչուած որեւէ անձ, այլ կայ ՆԱԽԿԻՆ հոգեւորական որը ԵԿԵՂԵՑՈՒ աչքին եւ օրէնքով կոչւում է Արման Սարոյեան։ Ոչ աւել եւ ոչ պակաս, որքան որ խանչիւնդ բարձրացնես մի քանի ֆէյք կամ յիմարաբան անգիտութեան մարմնացում ուրախացնելու համար՝ միեւնոյնն է, նա աշխարհական է ճիշդ քո՝ եւ նիկոլիդ պէս։

ԵՐԿՐՈՐԴ. լաչառ փողոցային կնոջ մը պէս հաւար փրցնելու, եւ ապուշութիւններդ գրելու փոխարէն, լաւ կը լինէր որ տգէտ գլուխդ զարգացնէիր, փոխանակ ՈՒՂՂԱՓԱՌ բառից մի քանի հիւանդութիւն ձեռք ձգելուց առաջ։

Այս մասին Արմանդ քեզ ստել է. որովհետեւ չկայ որեւէ տեղ, ոչ Էջմիածնի պաշտօնական օրացոյցում, ոչ Ս. Եկեղեցւոյս պաշտօնական կայքէջերում, եւ ոչ մի այլ տեղ՝ որ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Թեմի իր մէջ ունի «Ուղղափառ» կցորդը։ Ահա իր նկարագրականը։

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1966-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով՝ Նոր Նախիջևանի, Հս. Կովկասի և Աստրախանի թեմերի և Մոսկվայի հովվության միավորման հիման վրա (տես Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմ, Աստրախանի թեմ): Առաջնորդանիստը՝ Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցի:

ԵՐՐՈՐԴ նոյնիսկ եթէ լինէր՝ տգէտ ուղեղիդ պատմեմ որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին իր դաւանութեամբ ՈՒՂՂԱՓԱՌ Է։ Պատկանում է Արեւելքի ՈՒՂՂԱՓԱՌ եկեղեցիների շարքին, որոնք են՝ Ղպտի, Ասորի, Հնդիկ Մալաբար, Եթովպիական Թեվահետո եւ Էրիթրէական ուղղափառ եկեղեցիների շարքին, Ս. Առաքեալների օրերից սկսած... տգէտ։

ՉՈՐՈՐԴ, որպէսզի քո եւ խմբակցութեանդ բարբաջող յիմարաբան ուղեղները աւելի լուսաբանուեն, գնա ու գտիր ժամագրքին մէջ քանի անգամ «ՈՒՂՂԱՓԱՌ» բառը կայ մեր Եկեղեցին նկարագրող եւ բնորոշող որպէս դաւանակիր..։

Օ մոռացայ, դուք միայն հայհոյանք ու անէծք գրել գիտէք... լաւ, լաւ, արի դասդ տամ որ յիմար բերանդ փակես։

1. Սկսած հրաժարումից երբ հրաժարւում ենք սատանայից եւ իր ԲՈԼՈՐ գործակալներից (սկսած նիկոլիցդ)։

ՀՐԱԺԱՐՈՒՄՆ - «եւ սկսանի զդաւանութիւն ՈՒՂՂԱՓԱՌ հաւատոյ»։

2. Քարոզ` Կիւրակամտից, Կիւրակէից եւ Յինանց. - Ասասցուք ամենեքեան միաբանութեամբ` Տէ'ր, ողորմեա': … …. «Վասն ամենայն սուրբ եւ ՈՒՂՂԱՓԱՌ եպիսկոպոսաց զՏէր աղա:»

(Այո, աղօթքը ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ եւ քոյր ՈՒՂՂԱՓԱՌ եպիսկոպոսների մասին է, որի մասին բան չգիտես էշ բերանդ բացելուց առաջ)։

3. Առաքեալների, մարգարէների, հայրապետների եւ վարդապետների տօնի աղօթքը. - «… … … Շնորհեա' մեզ, Տէ'ր, ըստ օրինակի նոցա կեալ, եւ զվախճանն մեր կնքեա' ՈՒՂՂԱՓԱՌ խոստովանութեամբ ի յոյս կենացն յաւիտենից: Զի եւ մեք արժանի եղիցուք մտանել յերկնային խորանսն լուսոյ եւ ժառանգել զպատրաստեալն ի սկզբանէ աշխարհի սրբոց քոց զարքայութիւնդ»...։

4. Քարոզ Ծննդեան եւ Աստուածածնի տօնին . - «Աստուածածի'ն, զքեզ խոստովանեալ երկրպագէ Եկեղեցի ՈՒՂՂԱՓԱՌԱՑ (այսինքն մենք՝ ՀԱՅԵՐՍ), քանզի ուր քերովբէքն բազմաչեայք եւ աթոռք հրանիւթք եւ վեցթեւեան սերովբէքն նայիլ ոչ իշխէին, կրեցեր անսերմնապէս զանապականումն ի յարգանդի քում, որպէս աղախին զՏէր, եւ ծնար որպէս զմարդ զԱստուածն բոլորից` զմարմնացեալն առ ի քէն զանճառ զԲանն, ի փրկութիւն աշխարհի եւ կեանք անձանց մերոց:»

5. Թագաւորաց Կոստանդիանոսի եւ Թէոդոսի.

«Որպէս յետ աստուածասէր թագաւորին Իսրայելի Եզեկիայ յարոյց Աստուած զՅովսիա, որ զամենայն կռապաշտութիւնսն ի բաց ընկէց, որպէս եւ զբարեպաշտն Կոստանդիանոս, որ զԱրիոսի զմոլումն խափանեաց, եւ զմեծն Թէոդոս յարոյց աստուածային նախանձուն վառեալ ընդդէմ այնոցիկ, որք զՍուրբ Հոգին հայհոյէին: Արդ, ո'վ աստուածարեալ եւ ՈՒՂՂԱՓԱՌ սուրբ թագաւոր, աղաչեա' զՏէր ի փրկել զմեզ ի մարդապաշտ հայհոյութենէ, զի եւ մեք տօնեսցուք զյիշատակս քո` խնդրելով ի Քրիստոսէ զհաշտութիւն եւ զմեծ զողորմութիւն:»

(Այո, գիտեմ որ հենց հիմա պիտի ասեն, որ Կոստանդիանոս եւ Թէոդոս «հայեր չեն եղել» «Օրթոտոքս յոյն կամ հռոմէացի են եղել» եւ նիկոլազանգուածին դա բացատրեն..)

Ուրեմն յաջորդը կարդա՛, ՏԳԷՏ նիկոլական թուրքի տղայ։

6. Թագաւորաց Աբգարու եւ ՏՐԴԱՏԱՅ - «Որպէս յետ աստուածասէր թագաւորին Իսրայելի Եզեկիայ յարոյց Աստուած զՅովսիա, որ զամենայն կռապաշտութիւնսն հնոյ ժողովրդեանն ի բաց ընկէց, որպէս եւ ի նորումս յարոյց զանդրանիկն թագաւորաց զբարեպաշտն Աբգար, որ ի հեռաստանէ ծանեաւ զերկնաւոր թագաւորն զՔրիստոս եւ եղեւ քարոզ Աստուածութեան նորա ընդ ծագս տիեզերաց: Յետ նորին եւ զմեծն ՏՐԴԱՏ, որ իսպառ հալածեաց զդիւամոլ կռապաշտութիւնսն յաշխարհէս Հայաստանեայց եւ զարդարեաց ճշմարիտ եւ ՈՒՂՂԱՓԱՌ հաւատով: Արդ, ո'վ աստուածարեալ եւ բարեպաշտ սուրբ թագաւոր, աղաչեա' զՏէր ի փրկել զմեզ յանօրէն բռնաւորաց, զի եւ մեք, տօնելով զյիշատակս քո, խնդրեսցուք ի Քրիստոսէ զխաղաղութիւն եւ զմեծ զողորմութիւն:»

7. Եւ քանի դու եւ քո տիպերը ոչ Եկեղեցի գնացող են, ոչ իսկ Եկեղեցուց բան հասկացող կամ իմացող՝ ու ձեր թուրքի բերանները երկու մեթր բացած հաչում էք, ահա ամէն Կիրակմուտի եւ Կիրակի օրերի քարոզը. -

Եւ եւս խաղաղութեան զՏէր աղա. (քրզ) Վասն խաղաղութեան ամենայն աշխարհի եւ հաստատութեան սրբոյ եկեղեցւոյ զՏէր աղաչեսցուք: Վասն ամենայն սուրբ եւ ՈՒՂՂԱՓԱՌ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ զՏէր աղա: Վասն հայրապետին մերոյ տեառն (այս անուն) կենաց եւ փրկութեան հոգւոյ նորին զՏէր աղա: Վասն վարդապետաց, քահանայից, սարկաւագաց, դպրաց եւ ամենայն ուխտի մանկանց Եկեղեցւոյ .. (իւր սարօքն)։

8. Վստահ եմ որ կեանքիդ մէջ Ներսէս Շնորհալի հայրապետի աղօթքը կարդացած չկաս։

«Պարգեւի'չ ողորմութեան, պարգեւեա' ինձ ՈՒՂՂԱՓԱՌ հաւատով եւ բարի գործով եւ սուրբ մարմնոյ եւ արեան քո հաղորդութեամբ գալ առ քեզ, եւ ողոր.:»

9. Իսկ Սուրբ Պատարագի որ շէֆդ կամ դու մասնակցում էք չէք նկատել ու չէք նկատելու, կարող է յանկարծ «չեկիստական» համար նկատէք հետեւեալ բաժինները եւ Պատարագից հեռացնել տաք ձեր թուրքի ուղեղներով.. -

Սարկաւագ - «Առաքելոց սրբոց, մարգարէից, վարդապետաց, մարտիրոսաց եւ ամենայն հայրապետաց սրբոց, առաքելագործ եպիսկոպոսաց, երիցանց, ՈՒՂՂԱՓԱՌ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ (այսինքն խորանում գտնուող ամէն սարկաւագ) եւ ամենայն սրբոց եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս, աղաչե՜մք:»

Նաեւ Սուրբ Պատարագէն.

(սրկ) «Գոհութիւն եւ փառաբանութիւն մատուցանեմք քեզ, Տէ'ր Աստուած մեր, վասն սուրբ եւ անմահ պատարագիս, որ ի վերայ սրբոյ սեղանոյս. զի զսա մեզ ի սրբութիւն կենդանութեան պարգեւեսցես: Սովաւ շնորհեա զսէր, զհաստատութիւն եւ զըղձալի զխաղաղութիւն ամենայն աշխարհի, սրբոյ եկեղեցւոյ եւ ամենայն ՈՒՂՂԱՓԱՌ եպիսկոպոսաց, եպիսկոպոսապետին մերոյ եւ պատուական հայրապետին ամենայն հայոց` տեառն տեառն ԳԱՐԵԳՆԻ սրբազնագոյն կաթողիկոսին ..։»

----------

Դեռ շատ բաժիններ կան, բայց այքանը բաւ է ցոյց տալու ձեր խակութիւնը, անպատկառ ու յիմար լեզուները, Հայոց Եկեղեցու մասին բացարձակ անգիտութիւնն ու ստերը։

Հարցրեցիր մեծ բերնովդ ու յիմար քթովդ թէ մենք «ո՞վ ենք»։ Մենք Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ենք։ Դո՛ւ Ո՞Վ ԵՍ այ փողոցային, ողորմելի խանչացող ... (ժողովուրդը ածականդ գիտի)։ Դրա համար էլ ստացար ուժեղ պատասխանս բոպիկ միտքդ ցուցադրող։

Դուք դարերով հեռու էք ամէն սրբութիւնից, գիտութիւնից, հայութիւնից եւ մարդկութիւնից։ Ողբալի էք որովհետեւ ձեր իշխանութեան օրօք ամբողջ երկիրը հասցրեցիք ամենաողբալի, խեղճ ու բաժան բաժան վիճակին, երբ թոշակառուներից կողոպտած ձեր պարգեւավճարներով աւելիով էք հեռանում մարդկութիւնից, բոպիկանում է ձեր միտքը, եւ ամբողջ երկրի աղքատների սեղաններին թողնում էք փշրանքներ, սոված երեխաներ, անտունի մարդիկ եւ կործանած երկիր թշնամիների ողորմութեան տակ, որպէս ստի «խաղաղութիւն», որը տեւելու է մինչեւ ընտրութիւնների օրը։

Տ. Սերոբ քահանայ Ազարեան