|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Թիֆլիսահայ հասարակական գործիչ Արթուր Միրզոյանը ահազանգում է՝ գրելով
«Վերջին ամիսների ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվում է բռնաճնշման Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից:
Խոչընդոտվում է հավատացյալների բնականոն հոգևոր կյանքը, խարխլվում Եկեղեցու հիմքը, կեղծ մեղադրանքով ձեռբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ և քահանաներ:
Նման ծավալի բռնաճնշումներ մեր Մայր Եկեղեցու դեմ իրականացվել են թերևս Ցարական Ռուսաստանում, Օսմանյան կայսրությունում, Խորհրդային Միությունում:
ՀՀ իշխանությունը, խախտելով ՀՀ Սահմանադրության տասնյակ կետեր, փորձ է անում ոչնչացնել համայն հայության Մայր Եկեղեցին՝ պառակտելով համասփյուռ հայությանը, սեպ խրելով Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների միջև, բարոյական հարված հասցնելով միլիոնավոր հայերի ամենանվիրական զգացմունքներին։
Փետրվարի 8-ին, ժամը՝ 13:00-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից պուրակում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Կոչ ենք անում վիրահայ համայնքի բոլոր նվիրյալ զավակներին իրենց մասնակցությամբ զորակցել համայն հայության Մայր Եկեղեցուն, որի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է դարեր ի վեր պահպանել իր ազգային ինքնությունն ու կերպարն աշխարհում։
Հասցե՝ Թբիլիսի, Ավլաբարի, Արմազի փողոց 18»։