կարևոր
400 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-21 21:21
Իրավական

Երբ նոյեմբերի 9-ի ողբերգական օրը սովորական եք համարում, վաղն ի՞նչ եք պատասխանելու ձեր երեխաներին․ Գերասիմ Վարդանյանը՝ վկային

Երբ  նոյեմբերի 9-ի ողբերգական օրը սովորական եք համարում, վաղն ի՞նչ եք պատասխանելու ձեր երեխաներին․ Գերասիմ Վարդանյանը՝ վկային

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթացավ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի և մյուսների գործով դատական նիստը։  

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրությունից հետո տեղի ունեցած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ռ/կ-ի շենք մուտք գործելու դրվագին:  

Այս փուլում դատարանը լսում է վկաներին։ Այսօր հարցաքննվում էր շենքի անվտանգության աշխատակից Սերյոժա Շահբազյանը։ Դատավարության կողմերը պարզեցին, որ վկայի նախաքննական ցուցմունքում և դատարանում արված այսօրվա հայտարարությունների միջև հակասություններ կան։ Հաջորդիվ՝ դատարանը վկայի հակասությունների վերաբերյալ  կներկայացնի իր գնահատականը։ Մյուս վկային՝ Ներսես Ներսիսյանին դատարանը կլսի հաջորդ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 15-ին, առավոտյան՝ ժամը 09։00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հերմինե Զեյնալյան