|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արագածոտնի թեմի քահանա Տեր Մխիթար Ահարոնյանի բնակարանում կատարված խուզարկության որոշման դեմ բերված հատուկ վերանայման բողոքը բավարարվել է: Այս մասին գրել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Բողոքը բավարարել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը: Պետք է արձանագրեմ, որ այս Դատավորն արդեն բազմաթիվ անգամներ (համենայն դեպս իմ վարույթներով) աչքի է ընկել արդարադատության շատ բարձր որակով, շատ սիրուն որոշումներով և որ ամենա զարմանալին է՝ իր վարույթում գտնվող գործերով տիրապետում է բացարձակապես բոլոր նյութերին (սա բացառիկ երևույթ է նման ծանրաբեռնվածության պայմաններում):
Իմ էջում շարունակ բարձրաձայնելու եմ այս տեսակ Դատավորների մասին, քանի որ նրանց քանակը, ցավոք, գնալով նվազում է»։