|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Լիդյա Մանթաշյանը ՔՊ-ի վրեժխնդրության զոհն է, քաղաքական բանտարկյալ։ Սա ամոթալի վկայություն է, որ Հայաստանում քաղաքական ու դատակաիրավական համակարգերը սերտաճած են՝ քաղաքականի ընդգծված գերակայությամբ։ Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Բավանական չէ թիրախավորել են՝ որպես կին, կալանքը ու կալանքի հետ կապված զրկանքները կիրառել են այնպես, որ հնարավորին շատ տառապանքներ պատճառեն նրան։
Միայն այն, որ Լիդյայի տեսակցությունները խիստ սահմանափակված են, և անգամ ԱԺ ու անգամ կին պատգամավորները չեն կարող նրան տեսակցել, այն էլ այնպիսի գործով, որն արդեն դատաքննության փուլում է, նշանակում է նպատակային մեկուսացում նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար։
Քրեական դատավարության օրենսգիրքը կալանքը սահմանում է՝ որպես բացառիկ միջոց, այն հնարավորություն էր տալիս համակցված կիրառել անգամ մի քանի այլընտրանքային խափանման միջոց այն նկատառումով, որ մարդն ազատությունից չզրկվի՝ հիմքում ունենալով ազատության կանխավարկածը։
Այս բոլոր օրենսդրական կարգավորումների պայմաններում այսօրվա Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում կալանավորվածների թիը գերազանցում է դատապարտված ու պատիժ կրող քաղաքացիների թվին։ Սա նշանակում է, որ կալանքը դարձել է մահակ, մարդկանց պատժելու միջոց։
Չնայած այս ամենին` Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառվել է երեք ամիս ժամկետով կալանք՝ առանց հաշվի առնելու, որ խոսքը կնոջ մասին է, երբ բանտային կալանքից ազատ են արձակվել նույն հոդվածով կալանավորված տղամարդկանցից շատերը: Ի՞նչ պետք է անի ձեզ այս կինը, որ այդքան սարսափած պահում եք բանտային կալանքի տակ։ Առաջնահերթ պետք է քննարկվեր հենց նրան կալանքից ազատ արձակելու հարցը»։