|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո բերման ենթարկված 41 անձանցից 24-ը կալանավորվել է 2 ամսով, 15-ի նկատմամբ սահմանվել է տնային կալանք, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն․ հայտնեցին Քննչական կոմիտեից։ Մեղադրանքը գործի քննությանը միջամտելն է եւ զանգվածային անկարգություններին մասնակցելը կամ՝ մասնակցելուն դրդելը։ Կալանավորվածների թվում են Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը, քաղաքապետարանի բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը, խորհրդական Աշոտ Պետրոսյանը:
Տնային կալանքի տակ է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը: 1 անչափահասի նկատմամբ սահմանվել է կալանք, մյուսի նկատմամբ՝ տնային կալանք: Վարույթը նախաձեռնվել է այն օրը, երբ Գյումրու քաղաքապետին էին ձերբակալում, եւ նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ: Շենքը ջարդուփշուր անելով, մարդկանց նվաստացնելով, Ղուկասյանին վազացնելով ձերբակալելով` տեղափոխեցին Երեւան, իսկ Գյումրի տարված ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջեւ բախումից հետո սկսեցին բերման ենթարկել նաեւ հավաքված մարդկանց: Նշենք, որ քաղաքապետին կաշառք վերցնելու համար կալանավորեցին 2 ամսով, ապա լրացուցիչ մեղադրանք հարուցեցին` ՀՀ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ