կարևոր
2359 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-28 19:31
Քաղաքական

Դավիթ Համբարձումյանին օդանավակայանից կկալանավորեն

Դավիթ Համբարձումյանին օդանավակայանից կկալանավորեն

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու որոշում է կայացվել: Այս պահին իրավապահները սպասում են Համարձումյանի ժամանմանը՝ նրան հենց օդանավակայանից կալանավորելու համար:

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի դատավճռով՝ Համբարձումյանը դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Համբարձումյանը իշխանափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն է գործադրել:

2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։

Լիա Սարգսյան