կարևոր
6025 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-27 21:15
Հասարակություն

3-ամյա Տիգրանը կորել է բակում խաղալիս

3-ամյա Տիգրանը կորել է բակում խաղալիս

Ծափաթաղում կորած փոքրիկը` 3-ամյա Տիգրանը, բազմազավակ ընտանիքից է: Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել է  Ծափաթաղի համայնքապետը` նշելով, որ  ընտանիքում 5 երեխա կա։

Նրա փոխանցմամբ` երեխանները դրսում խաղալիս են եղել։ Մեկը վերադարձել է տուն, իսկ Տիգրանը՝ ոչ։ 16:30-ին են նկատել, որ փոքրիկը տանը չէ։  Տիգրանից հետո ևս մի փոքրիկ ունեն ծնողները։ 

Ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել,  որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Աղբյուր՝ Փաստինֆո