|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցը ինքնակամ լքած 9-ամյա Տիգրան Պապիկյանի գործով։
Գրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 20-ին սոցիալ-մանկավարժական խորհրդի նիստի արդյունքում Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցի դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, իսկ հաստատությունը երեխայի կողմից ինքնակամ լքելու պատճառները հետաքննվում են ՀՀ ոստիկանության կողմից:
Տիգրան Պապիկյանը Պաշտպանի աշխատակազմի միջամտության շնորհիվ այժմ գտնվում է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում, որտեղ ստանում է հոգեբանական, սոցիալական աջակցություն, գտնվում է համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, ապահովված է սննդով և հագուստով` մինչ պարզվեն երեխայի` գիշերօթիկ հաստատությունից փախուստի բոլոր հանգամանքները:
Ավելի վաղ` դեկտեմբերի 19-ին, Տիգրանը փախել էր Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից: Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները երեխային գտել էին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում, որտեղ նա պատմել է, որ գիշերօթիկի դաստիարակներից մեկը` ընկեր Լիլիթը, պարբերաբար ծեծել է իրեն, ինչի հետևանքով ինքը փախել է գիշերօթիկից: