կարևոր
514 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-02 16:46
Աշխարհ

Ստամբուլից մինչեւ տարածաշրջանային ճակատներ

Ստամբուլից մինչեւ տարածաշրջանային ճակատներ

2025 թ-ի մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցւոթյունները կարեւոր իրադարձություն էին, որը վկայում էր ուկրաինական ճգնաժամի կարգավորման փորձերի մասին։ Մինչ Թուրքիան իր յուրահատուկ աշխարհագրական դիրքի եւ պատմական կապերի շնորհիվ ձգտում է միջնորդի դիրք գրավել, նրա հնարվորություններն ու հակասությունները պահանջում են մանրամասն վերլուծություն:Թեեւ հետագայում այդ գործընթացը կանգ առավ, եւ արդեն ԱՄՆ-ն փորձում էր միջնորդի դերում հանդես գալ (հանդիպում Ալյասկայում), թուրքական գործոնն ավելի մանրամասն վերլուծության կարիք ունի՝ հաշվի առնելով, որ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, բայց մյուս կողմից ունի խոշոր տնտեսական նախագծեր՝ կապված Ռուսաստանի հետ։

Ստամբուլյան բանակցություններ

Ամերիկյան, թուրքական եւ ուկրաինական պատիվրակությունների բանակցությունների մեկնարկի մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը եւ Ուկրաինայի առաջորդ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ բանակցելու համար եւ պատաստ է լուրջ աշխատանքի: Ավելի ուշ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին նշել է՝ Ստամբուլում ռուսական բանակցային խումբը տրամադրված է Ուկրաինայի հարցով հնարավոր հանգուցալուծումներ եւ շփման կետեր գտնելու հարցում:Մայիսի 16-ին Ստամբուլի Դոլմաբահչե պալատում տեղի ունեցած բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ առաջին ուղիղ բանակցությւններն էին վերջին երեք տարիների ընթացքում: Ռուսական պատվիրակությունը գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։Ուկրաինական կողմը ներկայացվել է նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:Երկու ժամ տեւած բանակցությունների արդյունքում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հնչեցրել է հետեւյալ պայմանավորվածությունները․

· Ռազմագերիների փոխանակում. ռազմագերիների փոխանակում «1000 1000ի դիմաց բանաձեւով:

· Ուկրաինան ուղիղ բանակցություններ է խնդրել նախագահներ Վլադիմիր Զելենսկիի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ, Ռուսաստանը «ընդունել է այդ խնդրանքը ի գիտություն»:

· Ապագա հրադադար. յուրաքանչյուր կողմ մանրամասն կներկայացնի «հնարավոր ապագա հրադադարի» իր տեսլականը: Մեդինսկին նշել է. «մՆան տեսլականի ներկայացումից հետո նպատակահարմար ենք գտնում, այդ մասին նույնպես պայմանավորված է, շարունակել մեր բանակցությունները»:

Բանակցությունների արդյունքում տեղի է ունեցել միայն ռազմագերիների փոխանակում։  Մնացած հարցերը հետաձգվեցին։ Ինչպես առաջին դեպքում, իր մեկնարկից հետո, գուցե Արեւմուտքի երկրների գաղտնի միջամտության պատճառով:

Թուրքիան, որպես միջնորդ եւ միջնորդ գլոբալ մակարդակում, հետաքրքիր եւ բարդ երեւույթ է, հատկապես 2025ին Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններում նրա դերի համատեքստում: Մի կողմից, նրա ռազմավարական աշխարհագրական դիրքը եւ տարբեր տարածաշրջանների հետ պատմական կապերը Թուրքիային դարձնում են միջազգային քաղաքականության կարեւոր խաղացող։ Մյուս կողմից, նրա ներգրավվածությունը տարածաշրջանային հակամարտոոթյուններում եւ հեգեմոն հավակնությունները որոշակի բարդություններ եւ հակասություններ են ստեղծում։

Թուրքիայի դերը որպես միջնորդ

1. Ռազմավարական դիրք

Թուրքիան գտնվում է Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, ինչը նրան առանցքային դերակատար է դարձնում անվտանգության եւ առեւտրի հարցերում։ Այս աշխարհագրական առավելությունը թույլ է տալիս նրան կամուրջ հանդիսանալ տարբեր մշակույթների եւ քաղաքական համակարգերի միջեւ:

2. Պատմական կապեր

Թուրքիան պտմական եւ մշակութային վաղեմի կապեր ունի մի շարք երկրների հետ, ինչը կարող է նպաստել հակամարտող կողմերի միջեւ երկխոսություն եւ վստահություն հաստատելու նրա կարողությանը:

3. Փորձ խաղաղապահության ոլորտում

Թուրքիան արդեն իսկ հանդես է եկել որպես միջնորդ մի շարք հակամատությոններում, այդ թվում՝ սիրիական եւ լիբիական, ինչը հաստատում է նրա պարտաստակամությունն ու խաղաղապահ գործընթացներում ակտիվ դերակատարություն ունենալու կարողությունը:

Այնուամենայնիվ, չնայած այս առավելություններին, կան մի քանի գործոններ, որոնք պետք է հաշվի առնել:

1. Ներգրավվածություն տարածաշրջանային հակամարտություններում. Թուրքիան ակտիվորեն մասնակցում է Մերձավոր Արեւելքում եւ կովկասյան տարածաշրջանում ռազմական գործողություններին, ինչը կարող է խաթարել նրա հեղինակությունը որպես չեզոք միջնորդ: Օրինակ, նրա աջակցությունը Սիրիայում տարբեր խմբավորումներին եւ մասնակցույփունը քրդական ուժերի հետ հակամարտությանը կարող է անվստահություն առաջացնել այլ երկրների մոտ։

2. Հեգեմոն հավակնություններ. Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ ձգտում է ամրապնդել իր ազդեցությունը տարածաշրջանում, ինչը կարող է ընկալվել որպես սպառնալիք հարեւանների կողմից: Դա կարող է հանգեցնել այն բանին, որ մյուս պետությունները կասկածի տակ դնեն Թուրքիայի՝ որպես միջնորդի մտադրությունների անկեղծությունը։

3. Բարդ հարաբերություններ Արեւմուտքի հետ.Թուրքիան ոչ միանշանակ հարաբերւեթյուններ ունի Արեւմուտքի, հատկապես ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ: Սա կարող է սահմանափակել նրա հնարավորոթյունները որպես միջնորդ, քանի որ այն կարող է ընկալվել որպես ավելի քիչ հուսալի գործընկեր արեւմտյան երկրների համար: Թեեւ Թուրքիան գլոբալ մակարդակում միջնորդի եւ միջնորդի դեր կատարելու ներուժ ունի, նրա ներգրավվածությունը տարածաշրջանային հակամարտություններում եւ հեգեմոն հավակնությունները զգալի խոչընդոտներ են ստեղծում այդ նպատակին հասնելու համար: Այդ դերը հաջողությամբ կատարելու համար Թուրքիան պետք է ցույց տա իր չեզոքությունն ու փոխզիջումների պատրաստակամությունը, ինչպես նաեւ աշխատի միջազգային հանրության կողմից վստահության ամրապնդման ուղղությամբ։

Տարածաշրջանային եւ շահերի բախում

Սակայն Թուրքիայի՝ որպես գլոբալ միջնորդի հավակնությունները բախվում են բազմաթիվ տարածաշրջանային հակամարտություններում նրա ակտիվ մասնակցության իրողության հետ։ Սիրիայում Թուրքիան ունի իր ռազմական կոնտինգենտները եւ աջակցում է ընդդիմադիր ուժերին, ինչը հաճախ հանգեցնում է լարվածության եւ նույնիսկ ուղղակի շահերի բախման Ասադի ռեժիմին աջակցող Ռուսաստանի հետ: Լիբիայում Անկարան ակտիվորեն աջակցում է հակամարտող կառավարություններից մեկին։ Լեռնային Ղարաբաղում Թուրքիան հանդես է գալիս որպես Ադրբեջանի վճռական դաշնակից։  Արեւելյան Միջերկրական ծովում Անկարան լուրջ տարաձայնություններ ունի Հունաստանի, Կիպրոսի եւ այլ երկրների հետ ծովային սահմանների եւ ռեսուրսների վերաբերյալ:

Այս ներգրավվածությունը ստեղծում է շահերի ակնհայտ բախում: Որպես տարածաշրջանային տարբեր հարթակներում մի շարք խաղացողների (այդ թվում՝ անուղղակիորեն նաեւ Ռուսաստանի) հետ մրցակցությանը մասնակցող երկիր՝ Թուրքիան չի կարող բոլոր կողմերի կոմից ընկալվել որպես լիովին չեզոք եւ անկողմնակալ միջնորդ։ Նրա գործողությունները թելադրված են առաջին հերթին սեփական ազգային շահերով եւ այդ տարածաշրջաններում իր դիրքերն ամրապնդելու ձգտումով, ինչը կարող է հակասել Ուկրաինայում հակամարտության կողմերի կարիքներին կամ մեդիացիայի այլ հնարավոր հարթակներում։

Հեգեմոն փառասիրություն եւ պրագմատիզմ

Հակամարտություններում ներգրավվածությանը զուգահեռ, Թուրքիայի վերջին տասնամյակի արտաքին քաղաքականությունը բնութագրվում է աճող հեգեմոն հավակնություններով։ Անկարան ձգտում է տարածաշրջանային խոշոր տերության կարգավիճակի, որն ունակ է իր սահմաններից դուրս ուժ եւ ազդեցություն նախագծել: Այս ռազմավարությունը դրսեւորվում է արտերկրում ռազմաբազաների ստեղծման, ակտիվ «ուժի դիվանագիտության» եւ տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսության հարցերում առանցքային դեր խաղալու ձգտման մեջ։

Միջնորդական գործունեությունը, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի հարցով, Թուրքիան կարող է դիտարկել որպես այդ հավանություններին հասնելու գործիք՝ իր միջազգային հեղինակությունը բարձրացնելու, դիվանագիտական միավորներ ստանալու, խոշոր տերոթյունների (այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի) հետ երկխոսության մեջ բանակցային դիրքերն ամրապնդելու, ինչպես նաեւ պոտենցիալ տնտեսական օգուտներ քաղելու միջոց (օրինակ՝ էներգառեսուսների տարանցումից կամ հետպատերազմյան վերականգնմանը մասնակցելուց)։  Նման պրագմատիկ մոտեցումը, մի կողմից, Թուրքիային դարձնում է ակտիվ խաղացող, մյուս կողմից՝ հարցականի տակ է դնում նրա միջնորդական մղումների մաքրությունը եւ բացառապես դեէսկալացիայի շահերից ելնելով գործելու նրա կարողությունը՝ առանց հաշվի առնելու սեփական շահը։

Այսպիսով, անվիճելի է Ուկրաինայի ճգնաժամի մեջ Թուրքիայի՝ որպես միջնորդի ներուժը, որը ցույց է տրվել հացահատիկային գործարքի նման հաջող դրվագներով։ Այնուամենայնիվ, գլոբալ միջնորդի դերի վերաբերյալ նրա հավակնությունները բախվում են լուրջ սահմանափակումների, որոնք պայմանավորված են տարածաշրջանային հակամարտություններում սեփական ակտիվ ներգրավվածությամբ եւ բացահայտ հեգեմոն հավակնություններով:

Այս գործոններից բխող շահերի բախումը խաթարում է Թուրքիայի՝ որպես լիովին չեզոք եւ անկողմնակալ կողմի ընկալումը, ինչը խիստ կարեւոր է գլոբալ մակարդակում արդյունավետ մեդիատորիայի համար: Անկարան, ավելի շուտ, հանդես է գալիս որպես պրագմատիկ տարածաշրջանային խաղացող, որը հմտորեն օգտագործում է իր յուրահատուկ դիրքը սեփական ռազմավարական նպատակներին հասնելու համար։ Նրա միջնորդական դերը ապագայում, հավանաբար, որոշվելու է ոչ այնքան վերացական խաղաղության ձգտումով, որքան կոնկրետ ազգային շահերով եւ անընդհատ փոփոխվող աշխարհաքաղաքական կոնյունկտուրայում սեփական ազդեցության ամրապնդման ակնկալիքով։

 

Աղբյուրը՝ katehon.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի