|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը անգլիական «Մանչեսթեր Սիթի» և «Չելսի» ակումբների միջև կանցկացվի Պորտոյում: Այս մասին հայտնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) մամուլի ծառայությունը:
Սկզբնապես հանդիպումը պետք է կայանար Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական մարզադաշտում:
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին՝ 6000 երկրպագուների ներկայությամբ:
«Չեմպիոնների լիգայի եզրափակիչին հասնելը ամենաբարձր նվաճումն է ֆուտբոլային ակումբների համար։ Երկրպագուները 12 ամիս հնարավորություն չունեին տեսնել իրենց թիմերի կենդանի խաղը, ուստի մենք կրկին օգնություն խնդրեցինք Պորտուգալիայի մեր ընկերներից: Շնորհակալ եմ, որ Պորտուգալիան համաձայնեց ընդունել եզրափակիչ հանդիպումը»,- ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
Նշենք, որ Թուրքիայում համաճարակային ծանր վիճակը է։ Երեկ էլ հայտնի էր դարձել, որ «Ֆորմուլա 1»-ի Ստամբուլի Գրան պրին է չեղարկվել։