|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքական ապրանք արտահանող առաջին գնացքը դեկտեմբերի 16-ին Ստամբուլից ժամանել է Չինաստանի Կորգոս քաղաքը: Թուրքիայի պետական երկաթուղիների ներկայացուցիչները նշել են, որ գնացքի անցած ընդհանուր ճանապարհը 6593 կիլոմետր է: Այս մասին հաղորդում է թուրքական Haber7 լրատվական գործակալությունը:
Թուրքիայից Չինաստան մեկնող առաջին գնացքը Ստամբուլից դուրս է եկել 2020 թվականի դեկտեմբերի 4-ին: Գնացքն անցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծով և Կասպյան անցուղու երկայնքով, Արևմուտք-Արևելք կենտրոնական միջանցքով անցել երկու մայրցամաք, երկու ծով և հինգ երկիր՝ բեռը հասցնելով Չինաստան 12 օրվա ընթացքում:
«Մեր երկիրը կշարունակի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել տրանսպորտի ոլորտում` Արևմուտքի և Արևելքի միջև կապերն ամրապնդելու և տարածաշրջանում կենտրոնական դիրքն ամրապնդելու համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարությունը: